Տե՛ր, տե՛ս որովայնիս ընդվզումը, որ իմ դեմ զորացած` շարունակ ցանկանում է կերակուր, ըմպելիք ու համեղ խորտիկներ։ Սակայն Դու հատի՛ր մարմնիս տենչերը, Տե՛ր ամենակարող։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...